24.09.2019|
00:09
Եթե այս արագությամբ քաղաքականությունն ու մարդկային հարաբերությունները գցենք աղբաման, կարճ ժամանակից Սոդոմ-Գոմորն էլ անցնելու ենք ու կանգնենք համաշխարհային ջրհեղեղի անհրաժեշտության առաջ: Այն տպավորությունն է, որ Հայաստանում բոլոր խնդիրները այնքան բարձր մակարդակով ու երկարատև լուծված են, որ պաշտոնյաներին ու միջին վիճակագրական հայերին մնում է պարապությունից միմյանց հաշվին զվարճանալը: